Նախագծերի ներկայացում. արագ և արդյունավետ

Elen Gabrielyan
Armenian Code Academy
3 min readJun 18, 2020

--

Որոշել եմ այս անգամ անդրադառնալ էֆֆեկտիվ պրեզենտացիաների թեմային։ Լինելով բավականին ալարկոտ՝ ես նախընտրում եմ արագ լուծումները, որոնք ինչպես փորձն է ցույց տալիս նաև շատ արդյունավետ են։ Կկիսվեմ Ձեզ հետ այն մեթոդներով, անվճար ռեսուրսներով և tips and tricks-ով, որոնցից օգտվում եմ համալսարանի, աշխատանքի ու pitching-ների պրեզենտացիաները պատրաստելու համար։

Պլանավորում

Ամենակարևորը այն նյութն է, որը ներկայացնելու եք ու նոր հետո սլայդերը, դիզայնը և այլն։

  • Google doc: կարող եք ամբողջ նյութը գրել ու նոր անցնել սլայդերին, չնայած, որոշ դեպքերում հենց սլայդերը «հավաքելիս» է թեմաներն ավելի պարզ դառնում։ Google doc-ի առավելություններից է բոլորով տեքստի վրա աշխատելու հնարավորությունը։
  • Mind Maps: եթե դեռ հստակ չեք պատկերացնում, թե ինչպես կարելի է կառուցել պրեզենտացիան, ապա սա լավ տարբերակ է միայնակ կամ թմով brainstorm անելու համար։ Օնլայն անվճար լավ տարբերակներ կան, օրինակ. https://gitmind.com/

Կառուցվածք

ACA ուսանողները մասնագիտացված դասընթացների վերջում աշխատում են իրենց նախագծերի վրա և ներկայացնում դրանք։ Հայտնի Guy Kawasaki Slides կառուցվածքը որոշ փոփոխություններով կարելի է համապատասխանեցնել համարյա բոլոր տիպի նախագծերին։ Կարևոր կանոններն են։

  • 10 սլայդ. գաղափարը կայանում է նրանում, որ պրեզենտացիան պետք է լինի կարճ ու հեշտ ընկալելի։
  • 20 րոպե. իհարկե որոշ դեպքերում մենք ունենք ավելի շատ կամ քիչ ժամանակ մեր նախագծերը ներկայացնելու համար, բայց քսան րոպեն այն միջին ժամանակն է, որի ընթացքում մարդիկ կենտրոնացած կարող են լսել ձեզ։ Մնացած ժամանակը հատկացրեք հարց ու պատասխանին։
  • 13 չափանի ֆոնտ. այս կանոնը շատ պարզ է՝ ֆոնտը պետք է լինի բավարար մեծ, որպեսզի հեշտ ընթեռնելի լինի նաև որոշակի հեռավորությունից։

Սլայդեր

Քանի որ ես powerpoint-ով պրեզենտացիաներ չեմ պատրաստում, ապա tips and tricks-ով չեմ կարող կիսվել, միակ բանը. կարող եք օգտագործել Google Slides, որի առավելությունը սովորական powerpoint-ից նրանում է, որ կարող եք ամբողջ թիմով նույնի վրա աշխատել։

Եթե ցանկանում եք շատ հեշտ ու շատ արագ պրեզենտացիաներ պատրաստել, ապա ավելի լավ տարբերակ քան Canva-ն դժվար թե գտնեք։

  • Պատրաստի պրեզենտացիաներ. ըստ ձեր նախագծի թեմայի գտեք պատրաստի սլայդեր ու փոփոխեք տեքստերը, լոգոները, գույները և այլն։ Լրիվ նույնը խորհուրդ չեմ տալիս օգտագործել, որովհետև կա շատ փոքր հավանականություն, որ ձեզ լսողները նույնը տեսած կլինեն ուրիշների մոտ։
  • Օգտագործեք այլ դիզայն էլեմենտներ. Canva-ում կարող եք շատ տարբեր բաներ պատրաստել՝ փոսթքարդերից մինչև ինքնակենսագրականներ։ Եթե ինչ-որ դիզայն էլեմենտ դուր է եկել այլ տեսակի template-ից, ապա ուղղակի առանձին ֆայլ բացեք ու այդ ֆայլից որ էլեմենտը դուր է գալիս copy paste արեք ձեր սլայդերում։
  • Թիմային աշխատանք. Canva-ում կարող եք սլայդերով կիսվել թիմի մյուս անդամների հետ, որ միասին աշխատեք սլայդերի վրա։ Ուղղակի հաշվի առեք, որ միաժամանակ դա անել չեք կարողանա։
  • Պրեզենտացիաների կառուցվածք. եթե չեք կողմնորոշվում ինչպես կառուցել ձերը, ապա կարող եք օգտվել հենց Canva-ի օրինակների կառուցվածքին՝ նայելով ձեր թեմայով template-ներ։ Canva-ում լավ դիզայնից բացի նաև շատ լավ կառուցված պրեզենտացիաներ են։

Այլ անվճար ռեսուրսներ

Upscaler։ Եթե ինչ-որ նկար եք ուզում օգտագործել, բայց որակը այդքան էլ լավը չէ, ապա կաող եք օգտագործել այս ծրագիրը։

Unsplash: Այստեղ կարող եք գտնել Open source շատ լավ որակի նկարներ։

Icons8: Անվճար icon-ները կարող եք գտնել այստեղ։

Armenian Code Academy-ում մասնագիտացված դասընթացների վերջում ուսանողները աշխատում են իրենց նախագծերի վրա, ապա ներկայացնում դրանք։ Եթե ցանկանում եք project based պրակտիկ գիտելիքներ ստանալ ու արդյունքը վերջում ներկայացնել գործատուներին, ապա գրանցվեք.

--

--

Elen Gabrielyan
Armenian Code Academy

Product Manager, AI. Tech enthusiast. Founder of HYE Box.