Մասնագիտացված Java։ Դասընթացավար՝ Մհեր Ազիզբեկյան

Elen Gabrielyan
Armenian Code Academy
2 min readFeb 9, 2021

--

Մհերը մեր մասնագիատցված Java դասընթացի դասախոսներից է։ Կրթական մասնագիտացում ստացել է ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ իր առաջին քայլերը որպես ծրագրավորող կատարել է դեռ համասլարանի երկրորդ կուրսից։ Ունի ծրագրավորման ավելի քան հինգ տարվա փորձ և դասավանդման՝ ավելի քան երեք։

Ե՞րբ ու ինչու՞ եք որոշել դասավանդել

Չունեի միտք դասավնադելու, սկսեցի դրա մասին մտածել առաջարկ ստանալուց հետո միայն։ Շատ հետաքրքիր էր փորձելը. նոր մարտահրավեր էր։ Իսկ արդեն հետո հասկացա դասավանդելու առավելություններն ու դրական կողմերը։

Քանի որ շուկայում լավ մասնագետների պակաս կա՝ Հայաստանյան կազմակերպությունները այդ հարցում նախընտրում եմ այլ կազմակերպություններից լավ մասնագետների ներգրավել իրենց թիմեր։ Մինչ դեռ սկսնակները խնդիր ունեին (հիմա էլ մասամբ ունեն) գործ գտնելու։ Բայց փորձ ձեռք բերելու համար էլ պետք ա աշխատանք. դառնում է փակ ցիկլ։ Իմ տեսլականն այն է, որ օգնեմ մարդկանց, ովքեր իմ մոտ են սովորում ձեռք բերել զուգահեռ նաև աշխատանքային փորձ՝ տնայինների, նախագծերի ու «թարմ» ինֆորմացիայի շնորհիվ։ Դասընթացի նպատակն է, որ ուսանողները ավարտելուց հետո բացի տեսական գիտելիքներից պատրաստ լինեն նաև առերեսվել իրական կյանքում հանդիպող խնդիրներին։

Հետաքրքրվու՞մ ես ուսանողների հետագա հաջողություններով

Այո, շատ են ուսանողները, որ արդեն ՏՏ ոլորտում են աշխատում։ Հետաքրքիրն այն է, որ որոշ դեպքերում նաև այլ ՏՏ մասնագիտություններ են ընտրում ավարտելուն պես։ Օրինակ ունեմ շրջանավարտ, ով հիմա Պրոյեկտ Մենեջեր է աշխատում ու վստահ եմ, որ լավ մասնագետ է, որովհետև ծրագրավորման գիտելիքը իրեն հաստատ կօգնի։

Որո՞նք ենք Armenian Code Academy-ում դասավանդելու առավելությունները քեզ համար

Նախ ACA-ի թիմի հետ աշխատանքը. շատ պատրաստակամ թիմ է։

Հաճելի է գիտակցել, որ ներկա ուսանողները դառնում են ոլորտի հետագա պրոֆեսիոնալները, ինչը լավ network է ստեղծում բոլորիս համար՝ և՛ ինձ, և՛ ուսանողների։

Դասավանդման որակի մարտահրավերները. մոտիվացիա ա անընդհատ ավելի լավ դասընթացավար դառնալու։

Ի՞նչ խորհուրդ կտաս ապագա ուսանողներիդ

Պատրաստ եղեք դասընթացի ընթացքում ամբողջությամբ ներգրավված լինել ու ժամանակի զգալի մասը տրամադրել սովորելուն։ Շատ կարևոր են տնայինները ու իրենցից զատ այլ պրակտիկ առաջադրանքներ անելը, ցանկալի է նաև ինքնուրույն։ Գրքերը, օնլայն նյութերն ու լեկցիաները ևս շատ կարևոր են լավ հիմք դնելու համար։

Զարգացրեք ալգորիթմական մտածողությունը. դա կօգնի և՛ ավելի էֆֆեկտիվ սովորելուն, և՛ հետագա աշխատանքի մեջ։

--

--

Elen Gabrielyan
Armenian Code Academy

Product Manager, AI. Tech enthusiast. Founder of HYE Box.