GitHub Student Developer Pack. անվճար կայքեր, ծառայություններ և այլն

Elen Gabrielyan
Armenian Code Academy
4 min readAug 19, 2020

--

Ուսանող լինելը ունի բավականին շատ առավելություններ. ֆինանսավորվող ուսանողական ծրագրերից սկած մինչև անվճար օնլայն ծառայություններ և օնլայն ծրագրեր։ ԱՄՆ-ում շատ բրենդներ նաև ունեն հատուկ ուսանողական զեղչեր, որոնք, ցավոք, հիմնականում հենց տեղական համալսարաններում սովորելու դեպքում են գործում։

Որոշել եմ անդրադառնալ այն հնարավորություններին, որոնք հասանելի են նաև մեզ՝ հայ ուսանողներիս։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց շատ քչերը գիտեն Github Student Developer Pack-ի մասին, ես էլ եմ իմացել վերջինիս մասին անցած տարի շատ լավ ընկերներիցս մեկից։

Այս բլոգփոստում կփորձեմ պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ է GitHub Student Developer Pack-ը,
  • Ի՞նչ առավելություններ ունի GitHub Student Developer Pack-ը,
  • Ի՞նչ է պետք, որպեսզի կարողանաս օգտվել վերջինից,
  • Ինչպե՞ս դիմել։

Ի՞նչ է GitHub Student Developer Pack-ը

GitHub Student Developer Pack-ը հատուկ ուսանողներին առաջարկվող software-ների ու գործիքների ցուցակ է։ Այստեղ կգտնեք անվճար դոմեյն ձեռք բերելուց մինչև անվճար hosting-ի ծրագրեր։ Առաջարկվող ծրագրերը կօգնեն զարգացնել քո ՏՏ գիտելիքները և հնարավորություն կտան կիրառել դրանք իրական նախագծերի վրա, որոնք կկարողանաք անել ինքնուրույն կամ թիմով՝ առանց շատ ծախսերի։

Ի՞նչ առավելություններ ունի GitHub Student Developer Pack-ը

Կփորձեմ ցույց տալ այն առավելությունները, որոնք կարող եք ստանալ ընդհամենը GitHub account ունենալով և ուսանող լինելով։

Առաջարկվող պլատֆորմներն ու developer tool-երը կարող եք ֆիլտրել հետևյալ կատեգորիաներով. Cloud, Design, Developer tools, Domains, Game development, Infrastructure & APIs, Internet of Things, Learn Marketing, Mobile, Productivity, Security & analytics.

Ստորև ներկայացնեմ մի քանի արժեքավոր պլատֆորմ և tool, որոնք կարող են օգտակար լինել նաև ձեզ.

Cloud Platforms

Կստանաք AWS cloud-ից օգտվելու հնարավորություն, անվճար training-ներ և թիմով աշխատելու ու համագործակցելու ռեսուրսներ։ Ուսանողները կարող են ստանալ անվճար AWS Educate Starter Account $100 արժողությամբ։

Microsoft Azure-ի Cloud ծառայությունների ծրագիրը կօգնի հավելվածներ ստեղծել, կառավարել և տեղակայել իրենց պլատֆորմում:

Ուսանողներին տրվող առավելություն. կարող եք անվճար ստանալ 25+ Microsoft Azure cloud ծառույություններից օգտվելու հնարավորություն և $100 արժողությամբ Azure credit։

Developer Tools

JetBrains- ը ծրագրային ապահովման լավագույն ծրագրերից է, որը մասնագիտացած է առաջատար գործիքների, ներառյալ ՝ IntelliJ IDEA- ի (առաջատար Java IDE) ստեղծման մեջ:

Ուսանողներին տրվող առավելություն. Անվճար բաժանորդագրության հնարավորություն, որը պետք է թարմացնել ամեն տարի։

Մարքեթինգային գործիքներ

Ձեր լսարանը ներգրավելու և մեծացնելու համար ինտերակտիվ form-եր, հարցումներ և վիկտորինաներ ստեղծելու շատ հարմար պլատֆորմ։

Ուսանողներին տրվող առավելություն. մասնագիտական պլանին 1 տարի անվճար բաժանորդագրվելու հնարավորություն:

Domain Platform

Մատչելի գրանցման, հոսթինգի և դոմենի կառավարման պլատֆորմ։

Ուսանողներին տրվող առավելություն. 1 տարվա SSL վկայագիր: 1 տարվա դոմենի գրանցում .me TLD- ում:

Ի՞նչ է պետք, որպեսզի կարողանաս օգտվել GitHub Student Developer Pack-ից

Օգտվելու պայմանները.

  • Ներկա պահին ընդգրկված լինել որևէ կրթական հաստատությունում. ավագ դպրոց, միջնակարգ դպրոց, քոլեջ, համալսարան կամ նմանատիպ այլ տեղ,
  • Ունենալ դպրոցի կողմից հաստատված/հանձնված էլ.փոստի հասցե կամ/ու վերբեռնեք ձեր ներկայիս կարգավիճակը հաստատող փաստաթղթեր,
  • Ունենալ GitHub account,
  • Լինել առնվազն 13 տարեկան։

Ինչպե՞ս դիմել

Անցեք GitHub Education հղումով և վերևի աջ մասում սեղմեք Get benefits։

Հաջորդ քայլերում պետք կլինի գրանցել ձեր կրթական հաստատությունից ստացած էլ.հասցեն, լուսանկարել ներկայիս կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և գրանցել մի քանի տվյալ ձեր և ձեր կրթ. հաստատության մասին։

Դիմումի հաստատման դեպքում կստանաք էլ. նամակ։ Պատասխանները սովորաբար գալիս են մի քանի օրվա ընթացքում, բայց մինչսեպտեմբերյան այս շրջանում կարող է ավելի երկար տևել։

Հուսով եմ մաքսիմալ կօգտվեք առաջարկվող հնարավորություններից և էլ ավելի արդյունավետ կանցկացնեք ձեր դասերը։

Իսկ եթե ցանկանում եք սկսել կամ զարգացնել ձեր կարիերան ՏՏ ոլորտում, ապա ծանոթացեք Armenian Code Academy-ի կողմից առաջարկվող դասընթացներին այս հղումով.

--

--

Elen Gabrielyan
Armenian Code Academy

Product Manager, AI. Tech enthusiast. Founder of HYE Box.